ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Անինկա բաբոն

Անինկա բաբոն
22.02.2025 | 10:59

Ցույցի մասնակիցներս հանգստացանք, երբ լսեցինք նստաշրջանի որոշումը։ Հետո պատգամավորներ դուրս եկան ու ելույթ ունեցան։ Մեզ թվում էր, թե մեր հարցը արդեն լուծված, վերջացած է և ցույցը արդեն վերածվել էր գրական երեկոյի։ Ելույթ էին ունենում գրողները, ուսանողները, դերասանները։

Աչքերս արդեն փակվում էին, չորս օր էր` չէի քնել, էլ չէի դիմանում։

Եկա տուն և պառկեցի քնեցի։ Չգիտեմ ինչքան էր անցել, սկեսուրս արթնացրեց.

- էս տըվերի Անինկան ա յեկալ կոշտըտ։ Հինչա՞ օզըմ։

Վեր կացա։

Անինկա բաբոն մի քանի ձու էր բերել։

Ասաց` թյազա ձյու ա, խորցը կտաս։ Նստեցի ու սպասողական նայեցի դեմքին։

- Ես շուշվեցիըմ, բալա, իսկական շուշվեցի։ Իմ հոր լոխ ճընանչում էին, լյավ պատշար էր։ Էն թըղվածներին տները լոխ ինքնար շինըմ։ Չորս թա հինգ տարեկան էի, Բաքվա թորքեր էին յեկալ, ուրանց հետի ժողովներ էին անըմ։ Իմ հյար մին օր շյուտ եկավ տոն, դըրբըզան մաչան քըլլից, իմ մոր ասից` խորցը հըվաքե քշաց պադվալը։

Էդ շըները հարձակվալըն տիերի հայերին թաղի տըներին յըրան։ Ասըմըն մեռածներ կան, տըներըն էլ կըրակըն տամ։

Իմ մար վըխեցած խաչ հանից, մեզ տարավ պադվալը, վեր իմ պապիս շինածըն էր։

Էնքան խորըն ար, ամառնը ցորտ էր ընտեղ։ Ըսօրվան նըման միննըսա կյամ` աշունքար, փիս թոռար կյամ։ Իրեք խոխա էինք, մեծը ես էի։ Իմ հյար պաչից մեր ճըկատներան, թյուվանքը յեր կալավ տյուս յեկավ։ Պատառ հետո տրաքոցի սյասեր յեկավ։ Իմ մար խորցը թողից ինձ յըրա, վազ տըվից։

Սյասերը շըտացին։ Մունք կուչ յեկած լյաց էինք ինըմ։ Հետո սյասերը կտըրվեցին, կյուճյուր քուրս մին քանի ամսական էր, սովըծացած, լյաց էր ինըմ։ Ես ձեն տըվեցի մորըս, սյաս չեկավ։ Մին թյայրավ տյուս յեկինք պըդվալան։ Իմ քվոր ձեռքին մին կտոր հաց տիրի, տիրեցի օրորոցումը, տյուս յեկի հայաթ:

Իմ հյար ըրնաթաթախ, առանց կլյոխ ընկած էր դըրբըզին կողքին, իմ մար կար վեչ։

Ծըվացի, վազ տըվի հարեվանին տոնը, ուրանց տանը մին այա կար, թևքաս քաշից, քըցից տոն, տոռնը կապից։

Ուրանք մեծ ընտանիք էին, բայց տանը մինակ կընանիքն էին։

Ես կարըմ չէի խոսեի, աշկիս առաջ իմ հյար էր։

Տրաքոցները էլա մուտացան։ Այան խորցը թախտին տակը մըտցրից։ Մին էլ տըղըմարթիկը յեկին, ըսեցին` շյուտ ըրեցեք, քըշանըմընք Շոշիքենտ։ Ընտեղ մերունք կըռվում են։

Հըվըքվեցին, յես ոզում էի քինայի քըվորցըս հետան, այան թողից վեչ, տըղին ղարկից։

Կուճուրին օրորոցին մաչան էր պիրալ, էն մին քըվորս ճարալ չըր։ Քըշեր էր տյուս յեկինք։

Քաղաքը էրըմ էր։ Հայերը պըտերին տակավը, թաքուն փախչում էին։ Թումբերավ, ձյորերավ քըշացինք Շոշիքենտ:

Ուժեղ կըռիվ էր քինամ։

Հետո զորք յեկավ, կռիվը կըղնըցրին, մեզ քըշըցրին ըստեղ։

Իմ մոր քթի վեչ։ Էդ հըրեվանին տանը մըծացինք։ Ուրանց խորցան այան ջոկըմ չէր մեզ։ Մատաղ ինիմ, գիդումը՞ս հինչքան հայ կըտորեցին էդ քանի օրը։ Թիվ չըկար։

Անինկա բաբոն թաշկինակով աչքերն էր սրբում, սկեսուրս ծնկներն էր ծեծում` թուրքին անիծելով։

Ես արձան էի դարձել։

Ի՞նչ էր խոսում այս կինը։ Չգիտեի, որ Շուշիում ջարդ էր եղել Խորհրդային սերունդ էինք, ո՞վ էր մեզ ասողը, ո՞վ էր իր գլխից ձեռք քաշողը։

- Բա՜, մատաղ ինիմ։ Կրակին նըհետ եք խաղ անըմ։ Քինի էդ ղեկավարներին ասի, տասը չափին, մին կըտըրին։ Մըհենգ էլ չի էս ժողովըրթին թորքին ռեխը տան։

Ինչ իմանար Անինկա բաբոն, ինչ իմանայի ես, որ մի տարի չանցած, պատմությունը կրկնվելու էր։

Էդ անտերը կրկնվելու սովորույթ ունի։

Շուշին նորից հայաթափվելու էր, նորից ազատագրելու էինք, հետո նորից տալու էինք թուրքին։

Օղորմի՜ քեզ, Անինկա բաբո։

Երանի քեզ, որ չտեսար այդ օրը և երանի քեզ, Անինկա բաբո, որ գաղթական չդարձար։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ